BlackBerry բրենդը հնարավոր է անհայտանա 2015թ.

BlackberryԹեև անցած եռամսյակում BlackBerry ընկերությունը կարողացավ ազատվել ծախսերից, սակայն  այն  դեռ մեծ խնդիրներ ունի, որոնց պատճառով հնարավոր է մյուս տարվա ընթացքում ընկերությունը լքի բջջային հեռախոսների շուկան։

The Wall Street-ի վերլուծաբանները պատրաստել են այն բրենդների ցանկը, որոնք կարող են լքել շուկան մյուս տարվա ընթացքում։

Լրագրողները հիշեցնում են, որ 2008թ. ընկերությունը տիրապետում էր սմարթֆոնների շուկայի 19,5 %-ը, իսկ 2013-ին այս ցուցանիշն իջավ մինչև 1 %։ 2014-ի առաջին ֆինանսական եռամսյակում ընկերությունը վաճառել է 2,6 մլն սմարթֆոն և ունեցել $966 միլիոն եկամուտ, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը $3,1 մլրդ էր։

Բացի BlackBerry-ից ցուցակում հայտնվել են սոցցանցային խաղեր արտադրող Zynga ընկերությունը, DirectTV հեռուստատեսային օպերատորը, ինչպես նաև Time Warner Cable ընկերությունը։

Աղբյուրը wsj.com