Թողարկվել է «Գոթեմ» սերիալի առաջին թրեյլերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է «Բեթմենի» պրիկվելի «Գոթեմ» բազմասերիանոց ֆիլմի նոր թրեյլերը, ուր գլխավոր հերոսը հետախույզ Ջեյմս Գորդոնն է:

Նախագիծը կհեռարձակվի Fox հեռուստաընկերությամբ երկու ամսից, իսկ մինչ այդ կարելի է տեսնել, թե ինչպիսին է եղել մռայլ Գոթեմ մեգապոլիսը մինչ «Խավարի ասպետի» հայտնվելը:

Այս սերիալում Բեթմենը դեռ փոքր պատանի է, իսկ երիտասարդ հետախույզը ծառայում է կոռումպացված կոմիսար Ջիլիան Լոբին: Սերիալում հայտնվում են «Բեթմեն»-ից Ձեզ հայտնի մի շարք չարագործներ: Իսկ արդեն մեծ Բրյուս Ուեյնը Բեթմենի իր հագուստով հայտնվում է սերիալի միասյն վերջին էպիզոդում: