Շվեդացին Wikipedia-ում ավելացրել է 2,7 մլն հոդված

Միայն մեկ օրվա ընթացքում շվեդ Սվերկեր Յոհանսոնն (Sverker Johansson) ավելացնում է Wikipedia օնլայն հանրագիտարանում 10 հազար հոդված: Ներկա պահին նա այս ցուցանիշով առաջինն է կայքում, իսկ յոթ տարվա ընթացքում նա հասցրել է հանրագիտարանում ավելացնել 2,7 միլիոն հոդված, որը կազմում է հոդվածների 8,5%-ը:

Սվերկերը 53 տարեկան է, աշխատում է ադմինիստրատոր, ունի լեզվաբանական, ֆիզիկական, տնտեսագիտական կրթություն: Նրա տեղադրած նյութերի մեկ երրորդը շվեդերեն է, իսկ մյուսները ֆիլիպիներեն:

wikipedia

Շվեդն օգտագործում է Lsjbot ծրագիրը, որը դիտում է տվյալների բազան և տեղեկատվության այլ աղբյուրներ՝ ավտոմատ կերպով ստեղծելով հոդվածներ:

Աղբյուրը և նկարը՝ wsj.com