RoboBee՝ թռչող ռոբոտը կփոխարինի մեղուներին (վիդեո)

Bee_990

Մի շարք քիմիական նյութերի օգտագործումը ողջ աշխարհում, հատկապես Չինաստանում հանգեցրել է մեղուների մահվան, ինչը նշանակում է, որ մարդիկ զրկվում են մեղրի բերքից: Մեղուների արհեստական աճեցումը որևէ արդյունք չի տալիս կլիմայական պայմանների պատճառով:

Հարվարդի համալսարանի գիտնականները նախագծում են մեխանիկական RoboBee թռչող ռոբոտ-մեղուներ, որոնք կաջակցեն բեղմնավորման արհեստական  մեթոդին: Առաջին անգամ մեխանիկական միջատը ցուցադրվել է 2013-ի վերջում, իսկ այսօր դրանք կրել ենք մի շարք բարելավումներ, մասնավորապես ավելացվել է բեռնափոխադրման ֆունկցիան: Եթե նախկինում մեղուն կարողանում էր շարժվել՝ տանելով միայն ինքն իրեն, ապա այժմ կարող է իր ծավալից բացի հավելյալ բեռ տանել:

Նախագծող Կեվին Ման հայտնել է, որ RoboBee շատ թեթև մեղու է, այն պետք է կարողանա հաղթահարել թեթև քամու ուժգնությունը, կատարելով շարժումներ տերևների և բույսերի մեջ՝ ծաղիկներից ծաղկափոշին և նեկտարը հավաքելու և քաշելու համար:

RoboBee-ն 1 գրամից պակաս կշռող սարք է, որը հագեցած է շարժիչով, մարտկոցով, շարժման սենսորներով, չիպով և անլար կապի մոդուլով և պետք է գրվի վերջինիս համար նաև ծրագրային ապահովում:  Նախագծի իրականացման համար անհրաժեշտ կլինի 10-15 տարի, նշում են հեղինակները, քանի որ այսօր վերջինիս ֆունկցիոնալն ապահովելու լուծումներ դեռ չկան: