Լոնդոնի եռաչափ քարտեզը հասանելի է Google Maps-ում

Google Maps-ում հայտնվել է Լոնդոն քաղաքի մանրամասն դետալային եռաչափ քարտեզը: Քաղաքի բոլոր տեսարժան վայերը և կոթողները կարելի է ուսումնասիրել 3D տարբերակով Google Earth-ից կամ Google Maps-ի «Երկիր» կոճակով, հաղորդում է The Next Web-ը:

London 3d

London 3d-02

Նոր թարմացված քարտեզներում հասանելի են բոլոր ճանաչված կառույցների եռաչափ տարբերակները՝ Բիգ Բենը, Թաուր կամուրջը, Բուկինհեմյան պալատը և այլն: Դրանք կարելի է դիտել բոլոր ռակուրսներից:

Լոնդոնը Մեծ Բրիտանիայի 5-րդ քաղաքն է, որ Google -ի քարտեզներում հասանելի է եռաչափ: Ավելի վաղ հասանելի են դարձել Բիրմինգհեմը, Սթոկ-օն-Տրենտը, Լիդսը և Ռեդինգը: