Chrome OS-ում հայտնվել է ձեռագիր տեքստի ճանաչման ֆունկցիա

Google ընկերության նախագծողներից մեկը Google+-ի իր էջում հրապարակել է Chrome OS օպերացիոն համակարգի նոր հնարավորության մասին տեղեկատվություն: Խոսքը ձեռագիր տեքստի ճանաչման ֆունկցիայի մասին է:

chrome

Ֆունկցիան այժմ փորձարկման փուլում է, և այս պահին հասանելի է միայն  Chrome OS-ի՝ միայն նախագծողների համար նախատեսված տարբերակում (Dev Channel): Այն ակտիվացնելու համար պետք է մուտք գործել հատուկ հնարավորությունների կարգավորումներ և նշել համապատասխան դաշտը, որից հետո ֆունկցիան կմիանա և կավելացվի էկրանի ստեղնաշարի մեջ:

Նշենք, որ ֆունկցիայի աշխատանքն ապահովում է Google Input Tools API-ն, այնպես որ այն օգտագործելու համար անհրաժեշտ է միացած լինել ինտերնտին:

Ձեռագիր տեքստի ճանաչման ֆունկցիան նախատսված է հատկապես թաչփադ ունեցող սարքերի համար: Հաշվի առնելով, որ շուկայում չկան Chrome OS-ով աշխատող այդպիսի սարքեր, կարելի է ենթադրել, որ շուտով նման պլանշետ կամ ֆաբլետ կթողարկվի:

Աղբյուրը՝ Google+.com