Նկարիչը գումար է հավաքում՝ կատուների նկարներով քարտեզ ստեղծելու համար

Ֆլորիդայի համալսարանի նկարիչ և պրոֆեսոր Օուեն Մանդին (Owen Mundy) գումար է հավաքում՝ իրականություն դարձնելու իր քարտեզագրական նախագիծը, որը ցույց է տալիս, թե որտեղ են ապրում այն կատուները, որոնց նկարները տեղադրվում են սոցցանցերում և այլ բաց կայքերում: Նախագծի մեկնարկը Kickstarter կայքում կայացել է հուլիսի 10-ին:

iknowwhereyourcatlivesI Know Where Your Cat Lives («Ես գիտեմ՝ որտեղ է ապրում Ձեր կատուն») նախագծի միջոցով Մանդին ցանկանում է ստեղծել ինտերակտիվ քարտեզ, որի վրա կտեղադրվեն կատուների ավելի քանի 1 մլն նկարներ:

Kickstarter.com-ում նկարիչը փորձում է հավաքել 2500 դոլար՝ քարտեզի կայքի հոսթինգի դիմաց վճարելու համար: Կայքի փորձնական տարբերակը կարող եք տեսնել այստեղ:

Աղբյուրը՝ lookatme.ru