Թողարկվել է «Հոբբիթ»-ի եզրափակիչ մասի առաջին թիզերը (վիդեո)

the_hobbit_battle_of_the_five_armies

Warner Bros. կինոընկերությունը հրապարակել է  «Հոբբիթ» տրիլոգիայի վերջին մասի առաջին թիզեր-թրեյլերը:

Եզրափակիչ ֆիլմում Բիլբո Բեգինսը և իր ընկերները պետք է հաղթեն վիշապ Սմոգին և մարտի դուրս գան օրկերի, էլֆերի, գնոմերի  և մարդկանց դեմ՝  Էրեբորի թագավորության գանձերի համար:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Մարտին Ֆրիմանը, Րիչարդ Արմիտեջը, Ջեյմս Նեսբիթը և այլոք: Ֆիլմը կթողարկվի 2014 դեկտեմբերին: