Սան Դիեգո քաղաքում կայացած Comic-Con փառատոնում ներկայացված «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի 44 պաստառները հրապարակվել են համացանցում: Դրանց մի մասը պատրաստվել է պրոֆեսիոնալ իլյուստրատորների կողմից. կան նաև երկրպագուների աշխատանքներ:
Հիշեցնենք, որ համաձայն ֆիլմի սցենարի, մի խումբ հանցագործներ միավորվում են՝ գալակտիկաների միջև կոնֆլիկտների դեմ պայքարի համար: Աշխարհին մեծ վտանգ է սպառնում և մուտանտների խումբը միակն է, որ պետք է փրկի դրությունը:
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են դերասաններ Քրիս Պրատը, Զոի Սալդանան, Վին Դիզելը (Groot անունը կրող ծառի դերում), Բրեդլի Կուպրեը (Rocket ջրարջի դերում): Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Գաննը:
Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայան այսօր ուշ գիշեր Սինեմա Սթար կինոթատրոնում: