Տեխնոլոգիական լուրեր տարածող Evleaks վստահելի աղբյուրը «թոշակի է» անցել

միկրոբլոգում ճանաչված օգտագործող Evleaks-ը, ով հայտնի էր ամբողջ աշխարհում տեխնոլոգիական գիգանտների արտադրանքների մասին լուրերի տարածմամբ հայտնել է իր գործունեության դադրեցման մասին:


ev2

Վերջինս հրապարակել է հետևյալ գրառումը. «Բոլոր լավ բաները մի օր ավարտվում են: Շնորհակալություն հիանալի երկու տարիների համար: Ես գնում եմ թոշակի»:

Բավական տխուր լուր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջինիս տարածած լուրերը, լուսանկարները գրեթե մշտապես ճշգրիտ էին դուրս գալիս. Evleaks-ը համարվում էր վստահելի աղբյուր, որին հղում էին աշխարհի բոլոր խոշոր տեխնոլոգիական լրատվական կայքերը:

ev1

Ըստ վերլուծաբանների, նրա «թոշակի անցնելու» իրական պատճառ կարող է լինել այն փաստը, որ նա ճնշումների էր ենթարկվում արտադրողների կողմից, քանի որ մինչև սարքերի պաշտոնական շնորհանդեսները, չափից շատ ճշգրիտ ինֆորմացիա էր տարածում հանրությանը: