Yandex-ը գործարկել է SpeechKit Cloud ձայնի ճանաչման գործիքը

«Yandex»-ը գործարկել է ձայնի ճանաչման Yandex SpeechKit համակարգի ամպային տարբերակը:

SpeechKit Cloud-ը կարելի է օգտագործել կողմնակի հավելվածներում կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենաների համակարգիչների կառավարման կամ օրինակ ապակոդավորման համար՝ ստեղծելով ձայնային ինտերֆեյս հավելվածներում:

Yandex SpeechKit.

Բոլոր հարցումների մշակումը կատարվում է Yandex-ի սերվերներում: Մշական գործընթացը չի գերազանցում 1 վայրկյնը: Իսկ ձայնի ճանաչումը 82%-ով ճշգրիտ է կատարվում: SpeechKit Cloud-ը անվճար է առաջին ամսում:

Հիշենք, որ Yandex SpeechKit  ձայնի ճանաչման հարթակը գործարկվել է 2013-ին: Այն օգտագործվում է  «Яндекс.Браузер», «Яндекс.Город», «Яндекс.Карты», «Яндекс.Навигатор» և ևս 400 հավելվածներում: Համակարգը հասկանում է ռուսերեն և թուրքերեն: Այն ունի նաև բջջային տարբերակ Yandex SpeechKit Mobile SDK-ն: