Apple ընկերությունը շարունակում է իր ապագա Mothership անվանումը կրող կամպուսի կառուցումը Կուպերտինոյում:
Mothership-ի նախագիծը բոլորիս հայտնի է՝ գեղեցիկ լուսանկարներով և անգամ կոնցեպտներով: Դե իսկ թե ինչ է կատարվում շինարարության հրապարակում, կարող եք տեսնել ներքոհիշյալ լուսանկարներում:
Ֆոտոլրագրող Ռոն Սերվին (RonCervi) իր Twitter էջում տեղադրել է այս լուսանկարները, որտեղ երևում է ապագա երեքհարկանի կամպուսի հիմքը:
Թե ինչ է լինելու կլոր գրասենյակի շրջանակի ամենակենտրոնում, առայժմ հայտն չէ: Ենթադրվող այգու տեղում այսօր կարելի է տեսնել միայն շինարարական նյութեր՝ ձողեր, մետաղական կոնստրուկցիաներ և այլն: Ենթադրաբար դրանք կօգտագործվեն շենքի հիմքի ամրության համար:
Հիշեցնենք, որ խնձորային ընկերության ղեկավարությունը մտադիր է ավարտել գլխամաս-գրասենյակ-կամպուսի շինարարությունը 2016-ին: Կլոր շենքը կկարողանա տեղավորել 12 000 աշխատակցի՝ դառնալով լանդշավտային արվեստի օրինակ: