Dell-ը ներկայացրել է ամենափոքր խաղային նոութբուք Alienware 13-ը

Dell ընկերությունը ներկայացրել է Alienware շարքի նոր խաղային նոութբուք: Դյուրակիր նոութբուք Alienware 13-ն ունի 13 դյույմ էկրան. այն դարձել է ամենափոքր խաղային լուծումը Dell-ից:

alienware-13

alienware-131

Alienware 13-ը կվաճառվի երեք մոդիֆիկացիայով: Բազային տարբերակը կստանա TN էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատրությամբ: Առավել խորացած գեյմերները կստանան IPS էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, իսկ ամենահզոր մոդելը կունենա QHD (2560 x 1440 պիքսել) էկրան:

alienware-132

Սարքը հագեցած կլինի NVIDIA 860 GTX գրաֆիկական չիպով, Intel Core i սերիայի պրոցեսորով և մինչև 16Գբ օպերատիվ հիշողությամբ: Այն հագեցած է նաև Killer 802.11ac, Ethernet և USB 3.0 մոդուլներով, Klipsch աուդիոհամակարգով և Alienware TACTX ստեղնաշարով:

Dell-ի նոր խաղային գիգանտի արժեքն առայժմ հայտնի չէ: Առավել մանրամասն տեղեկություններ հայտնի կդառնան նոյեմբերին: