Disney-ի նոր տեխնոլոգիան 3D տպիչով տպում է վարսերի ճշգրիտ կտրվածք (վիդեո)

Եռաչափ տպագրության ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս տպել գրեթե ցանկացած առարկա՝ սկսած պրոտեզից մինչև բարդ արտադրական մեխանիզմներ:

disney-hair

Disney-ի նախագծողները, ովքեր վերջերս ներկայացրել էին ալգորիթմ, որի միջոցով հնարավոր է տպել գրեթե ցանկացած 3D կերպար, այսօր ներկայացրել են կերպարների վարսերի կտրվածքի ճշգրիտ տպագրության նոր լուծում:

Որպեսզի մաքսիմալ ճիշտ վերստեղծվի յուրաքանչյուր մարդու վարսերի կառուցվածքը և կտրվածքը, Disney-ի մասնագետները ներկայացրել են մարդու վարսերի սկանավորման նոր տեխնիկա: Այն մեխանիզմ է, որը ճանաչում է ձեր կտրվածքը: Հատուկ գունային դաշտերի միջոցով այն կարողանում է տարանջատել վարսերը գլխից և մոդելավորում կտրվածքը որպես մեկ ամբողջություն:

Այս տեխնոլոգիայի միջոցով եռաչափ կեղծամների խնդիրը լուծված է: Թե ինչպես է այն աշխատում, առաջարկում ենք դիտել վիդեոնյութում: