Google ընկերությունը գործարկել է նոր գործիք, որը նախատեսված է օգնելու ուսուցիչներին`աշակերտների հետ հաղորդակցումը առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Google Classroom-ը (լսարանը) թույլ է տալիս աշակերտներին տեսնել երբ պետք է տնային աշխատանքը կատարվի, հաստատել առաջադրանքները և կատարել դրանք օնլայն: Ուսուցիչները կարող են մեկնաբանություններ թողնել և արձագանքել աշխատանքներին, ինչպես նաև ընդհանուր հայտարարություններ անել:
Նկարում կարող եք տեսնել, թե ինչպիսին է Classroom-ը:
Ծրագիրը հասանելի է 42 լեզվով:
Կրթական հավելվածն ամբողջությամբ անվճար է: Classroom-ն օգտագործելու համար օգտատերերը պետք է գրանցվեն դպրոցի ինդեքսով:
Պաշտոնական կայքը՝ https://classroom.google.com/u/0/signup?hl=en
Աղբյուրը՝ Mashable.com