Edison` կոնստրուկտոր-ռոբոտ երեխաների համար (վիդեո)

Այսօր շուկայում կան մի շարք կոնստրուկտոր-ռոբոտ արտադրողներ: Դրանցից է հայտնի Lego Mindstorms մոդելը, որը թանկարժեք հաճույք է՝ 400 դոլար:

397529

Edison ռոբոտ-կոնստրուկտորի նախագծողները կմրցակցեն՝ արժենալով ընդամենը 37 դոլար: Այն ոչ ամբողջական հավաքածու է և բաղկացած է հիմնական ուղեղ-մոդուլից, սենսորներից և երկու մոնիտորներից: Edison-ը համատեղելի է Lego-ի հետ և ցանկության դեպքում կարելի է այն պատել Lego դետալներով:

397528

Edison-ը հագեցած է միկրոկոնտրոլերով, խոչընդոտների ինֆրակարմիր սենսորներով (աջ և ձախ), փոքր տեսախցիկով,  լույսի սենսորով, դինամիկով, միկրոֆոնով և երկու մոնիտորներով: Ռոբոտը աջ և ձախ մասերում ունի տեղակայված լուսադիոդներ և կառավարման երեք կոճակ: Ռոբոտին հրամաններ կարելի է տալ հենց վերոհիշյալ կոճակների միջոցով: Ռոբոտի վիզուալ միջավայրը համատեղելի է Windows, OS X և Linux ՕՀ-ների հետ:

Թե ինչպես է աշխատում ռոբոտ-կոնստրուկտորը, դիտեք վիդեոնյութում: