Որ սմարտֆոնն ընտրել

Ձեզ ենք ներկայացնում մեր ուսումնասիրության արդյունքում 2014թ.-ի ամռան կտրվածքով լավագույն սմարթֆոնները:

1 iPhone 5s: Տեսախցիկը 8 մգպ է: 64 բիտանոց պրոցեսորի և iOS7 օպերացիոն համակարգի շնորհիվ հեռախոսն աշխատում է ավելի արագ, քան իր նախորդը: Սմարթֆոնն ունի հրաշալի դիզայն և տրամադրում է 12գբ օգտագործման հիշողություն: Թերևս միակ թերությունը թանկարժեքությունն է:
2 Nexus 5: Էկրանը full HD-ի է, տեսախցիկը՝ 8 մգպ: Nexus 5-ի օպերացիոն համակարգը անդրոիդ 4.4.4. KitKat է: Ի տարբերություն նախորդ տարբերակի այս սմարթֆոնի գինն ավելի մատչելի է՝ 400$ :
3 Galaxy S 5: Էկրանը պատված է քերծվածքներից պաշտպանող հատուկ ծածկույթով: Տեսախցիկը 16 մգպ է: Samsung-ն այս մոդելի գույները հասցրել է գրեթե կատարելության՝ գեղեցիկ կենդանի երանգներ, որոնք հաճելի են տեսողությանը: Հիշողությունը 16 գբ է: Galaxy S 5-ի միակ թերությունը մենյուի բարդությունն է, ինչն էլ պայմանավորված է հնարավորությունների բազմազանությամբ:
4 HTC ONE M8: HTC ONE M8-ն ունի գեղեցիկ կորպուս, բարձրորակ ձայնային դինամիկներ, մեծ էկրան և ժեստերով կառավարման հնարավորություն: Սմարթֆոնի մենյուն պարզ է, և դրանից օգտվելը՝ շատ հեշտ:
5 Nokia Lumia icon: Տեսախցիկը՝ 20 մգպ: Կգոհացնի նաև հզոր, մաքուր հնչողությունը՝ շնորհիվ նոր աուդիոսիստեմի: Մարտկոցն ունի 2450 MACH, ինչի շնորհիվ կարող եք խոսել մինչև 16 ժամ: Այս մոդելն ունենալու է և՛ AOS, և՛ Android համակարգեր:
6 LG G2: Սմարթֆոնի առավելություններից է գույների վառ, իրականանման լինելը: Տեսախցիկը 13 մգպ է: LG G2-ի թերությունը նուրբ էկրանն է, որի վրա հեշտությամբ են քերծվածքներ հայտնվում:
7 Sony Xperia Z2: Սմարթֆոնն ունի 16 գբ օգտագործման հիշողություն (ընդհանուր հիշողությունը՝ 32 գբ): Տեսախցիկը 20.7 մգպ է: Sony Xperia Z2-ը ջրակայուն է և պաշտպանված է փոշուց: