Բրիտանացիները հագուստի խանութներում սկսել են տեղադրել «խելացի» մանեկեններ, որոնք կարողանում են փոխանցել պոտենցիալ գնորդի հեռախոսին ապրանքների, հատուկ առաջարկների, գների և ակցիաների մասին ինֆորմացիա:
Այս տեխնոլոգիան մշակել է Iconeme ընկերությունը: Վերջիններիս նախագծած VMBeacon միկրոչիպը տեղադրվում է մանեկեններում: Այն Bluetooth Low Energy կապի միջոցով փոխանցում է ինֆորմացիան սմարթֆոն:
Այս համակարգի հետ աշխատելու համար նախագծված է հատուկ բջջային հավելված, որը հնարավոր է ներբեռնել Iconeme կայքից (հասանելի է Android և iOS սարքերի համար):
Երբ օգտագործողը գտնվում է մինչև 50մ տարածության վրա մանեկենից, ստանում է ծանուցումներ:
Թե ինչպես է աշխատում ողջ համակարգն, առաջարկում ենք դիտել տեսանյութում: