Microsoft-ը վերջնականապես կփակի MSN Messenger-ը

msnMicrosoft ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ փակելու է ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման Windows Live Messenger ծրագիրը, որը թողարկվել է 15 տարի առաջ և հայտնի է ավելի որպես MSN Messenger:

Հիշեցնենք, որ Microsoft-ի ներկայացուցիչներն առաջին անգամ խոսել են Windows Live-ի փակման մասին դեռ 2012թ.` առաջարկելով օգտագործողներին անցում կատարել Skype-ին: Սակայն մինչ այժմ ծրագիրը հնարավոր էր տեղադրել և օգտագործել:

Այժմ ընկերությունը փոխել է մարտավարությունը` հայտարարելով, որ ծրագիրը կփակվի հոկտեմբերի 31-ին: Ավելին` այն օգտագործողները, ովքեր մինչ այդ անցում կանեն Skype-ին, կստանան հաշվի բոնուսային լիցքավորում:

Աղբյուրը` Mashable.com