YouTube-ում jmcminn ծածկանունով օգտագործողը հրապարակել է Apple ընկերության կամպուսի կառուցման մասին տեսանյութ, որն արվել է անօդաչու ռոբոտի միջոցով: Տեսանյութը նկարահանվել է DJI Phantom 2-ով և GoPro Hero 3+ Black Edition տեսախցիկով: Նկարահանման բարձրությունը 121 մետր է:
Apple-ի երկրորդ կամպուսի կառուցումը սկսվել է 2014թ.: Այն գտնվում է Կուպերտինոյում և զբաղեցնում է 0,7 կմ քառ. տարածք, որի վրա կառուցվելու է օղակի տեսք ունեցող, 260 հազ. խորանարդ մետր հրապարակով շինություն: Կամպուսում լինելու են ֆիտնես-կենտրոն, համերգային դահլիճ, սրճարան, հանգստի սենյակներ և այլն:
Նախագծի համաձայն` կառույցն օգտագործելու է էներգիայի վերամշակվող աղբյուրներ: Նշենք, որ շենքի ճարտարապետական նախագծի հեղինակը Foster + Partners ընկերությունն է: Սպասվում է, որ կառույցը պատրաստ կլինի շահագործման 2016թ.:
Աղբյուրը` lookatme.ru