Վերջերս Samsung-ի նոութբուքների մասին նորություններ հազվադեպ են հանդիպում, ինչի հետևանքով էլ լուրեր են պտտվում, թե հարավկորեական ընկերությունն այլևս նոութբուքներ չի արտադրելու։ AllAboutSamsung-ը հավաստում է, որ իրենք ստացել են պաշտոնական հաստատում այն մասին, որ Samsung-ը դադարել է արտադրել դյուրակիր համակարգիչ:
Կայքի հեղինակների խոսքերով՝ դեռևս հայտնի չէ՝ ինչն է դրդել ընկերությանը նման որոշում կայացնելուն, սակայն հավանական է, որ նպաստել է պլանշետային բիզնեսում առաջխաղացում ունենալու ցանկությունը:
Ինչպես նշում է SamMobile պորտալը, 2014թ. Samsung-ն արտադրել է ընդամենը 2 նոութբուք՝ ATIV Book 9-ը և ATIV Book M-ը:
DigiTimes-ի հունվարյան համարում նշվում է, որ Samsung-ը կլքի համակարգիչների շուկան 2015թ., սակայն կշարունակի Chromebook-ների և հիբրիդային սարքավորումների արտադրությունը:
Թայվանյան պարբերականի տվյալներով՝ այս տարի Samsung-ը վաճառքի կհանի շուրջ 7մլն նոութբուք, ինչը 42%-ով քիչ է նախորդ տարվա տվյալների համեմատ:
Digitimes Research-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ 2014թ.-ի 2-րդ եռամսյակում Samsung-ը չի մտել laptop արտադրող մեծ հնգյակի մեջ:
Աղբյուրը՝ 3dnews.ru