Իր նոր արտադրանքների շնորհանդեսից հետո Apple-ը պաշտոնապես թողարկեց iOS 8 օպերացիոն համակարգի Golden Master տարբերակը, որը նախատեսված է մշակողների համար: Նշենք, որ բոլորին հասանելի տարբերակը կթողարկվի սեպտեմբերի 17-ին: Սակայն այժմ էլ կմշակողները կարող են բեռնել ու տեղադրել համակարգի Golden Master տարբերակը այստեղ: Սովորական օգտագործողները կարող են տեղադրել ՕՀ-ը այստեղ:
Իհարկե, ցանկալի չէ տեղադրել iOS 8-ը, եթե Դուք մշակող չեք: Հաշվի առնելով, որ թողարկված տարբերակը դեռևս վերջնականը չէ, հավանաբար, ճիշտ կլինի սպասել ևս մի քանի օր:
Աղբյուրը` 9to5Mac.com