Լարի Փեյջը ցանկանում է ստեղծել Google 2.0

tGoogle ընկերությունը Google 2.0 հետազոտողական ծրագրի շրջանակներում պատրաստվում է զբաղվել մարդկության գլոբալ խնդիրների լուծմամբ: Կորպորացիայի աշխատանքի նոր ուղղությունների մասին պատմել է համահիմնադիր Լարի Փեյջը: Վերջինիս խոսքերով` ընկերությունը նպատակադրված է ստեղծել բարձրակարգ օդանավակայան և նույնիսկ քաղաք: Այս մտքերի իրականցման համար կստեղծվի Google Y լաբորոտորիան: Google 2.0-ի մյուս ուղղություններից է գեոլոկացիայի ճշգրտության բարելավումը «մինչև մի քանի դյույմ»: Փեյջը կարծում է, որ այն օգտակար կլինի և՛ առօրյա կյանքում, և՛ բիզնեսի որոշ ոլորտներում, այդ թվում և խանութների համար նախատեսված գովազդների պատրաստման գործում:

Google-ն աշխատում է նաև կենսաչափական համակարգի անվտանգության վրա. պլանավորված է, որ այն պետք է ներդվի խելացի ժամացույցի մեջ և ամբողջովին փոխարինի գաղտնաբառերի և անձնական տեղեկատվության պահպանման մյուս ձևերին:

Ներկայումս ընկերությունում գործում է Google X լաբորոորիան: Այն զբաղվում է Google Glass խելացի ակնոցների և առանց վարորդի մեքենաների արտադրությամբ, ինչպես նաև այլ երկարաժամկետ բարձր տեխնոլոգիական ծրագրերով: Այն ղեկավարում է ընկերության մյուս համահիմնադիրը՝ Սերգեյ Բրինը:
Google-ը աշխատում է նաև «տարածության սկաներ»-ով պլանշետի վրա: Tango անվանմամբ նախագիծը թույլ է տալիս ստեղծել նովիգացիոն համակարգեր տարածքի ներսում, ստանալ շրջակա միջավայրի 3D մոդելները և ստեղծել իրականանման խաղեր:

Աղբյուրը՝ lookatme.ru