Արդեն շուկայում վաճառվում են կամ շուտով կսկսեն վաճառվել տարվա ամենասպասված գաջեթները` LG G3-ը, Note 4-ը, Xperia Z3 -ն ու Z3 Compact-ը, Moto X-ը, iPhone 6-ը և 6 Plus-ը, և այժմ հերթը Google-ինն է. շատերը սպասում են Android L օպերացիոն համակարգով աշխատող առաջին հեռախոսին` Nexus 6-ին:
GFX Bench-ը գրում է, որ նորույթը կունենա 5,92 դյույմանոց էկրան` 2К թույլատրությամբ: Սպասվում է, որ սմարթֆոնի մարտկոցը կունենա 3200 մԱ/ժ տարողություն:
9to5google-ը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ Nexus 6-ի ֆիզիկական կոճակները գտնվում են հեռախոսի աջ մասում:
Ըստ վերոնշյալ աղբյուրների` նորույթը կներկայացվի հոկտեմբերի ընթացքում, իսկ վաճառքում կհայտնվի արդեն նոյեմբերի սկզբին:
Աղբյուրը` androidinsider