Microsoft-ը ստեղծում է վիրտուալ իրականության սեփական սարքը

1Վիրտուալ իրականության տեխնոլոգիաները ավելի ու ավելի արագ են ներթափանցում մեր կյանք և տեղ են գտնում ոչ միայն ստացիոնար մոդելավորման համակարգերում, այլ նաև շարժական սարքերում, ինչպիսիք են սմարթֆոնները և պլանշետները: Շատ IT ընկերություններ արդեն ստեղծում են նմանատիպ սարքեր և, ինչպես երևում է, նրանցից հետ չի ուզում մնալ Microsoft-ը, որն այս ոլորտում աշխատում է սեփական տեխնոլոգիական լուծումներ գտնելու վրա:

Այս մասին ենթադրությունների տեղիք է տալիս Xbox-ի բաժնի գլխավոր Ֆիլ Սպենսերի հետ հարցազրույցը. ճապոնական AV Watch ամսագրին տված հարցազրույցում նա կիսվել է հետագա պլաններով Redmond ընկերության խաղերի ուղղությամբ և նշել, որ վիրտուալ իրականության ոլորտում ընկերության նախագծերը հանդիսանում են առաջնայիններից մեկը:

Microsoft-ի գլխավոր մենեջերը խոստովանել է, որ ընկերությունը ջանք և միջոցներ է ներդնում նմանատիպ նախագծերի մեջ, սակայն հավելել է, որ դեռևս չափազանց վաղ է մանրամասները բացահայտելու համար:

Աղբյուրը՝ av.watch.impress.co.jp