Հույն գիտնականները ստեղծել են ռոբոտ-ութոտնուկ (վիդեո)

1Հունական FORTH հետազոտությունների կենտրոնն իր պաշտոնական էջում հայտնել է, որ իրենց գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը լողալիս կարողանում է կրկնօրինակել ութոտնուկի շարժումները, ինչպես նաև իր թեփուկներում պահել և տեղափոխել տարբեր առարկաներ:

Ռոբոտի թեփուկները պատրաստված են փափուկ և ճկուն սիլիկոնից և միացված են սիլիկոնե թաղանթներով: Ծովի հատակով տեղաշարժվելիս ռոբոտը կարող է շարժել դրանք միաժամանակ, ինչպես նաև յուրաքանչյուրը առանձին:

Գիտնականները հայտնում են, որ սա ռոբոտի երկրորդ մոդելն է և այն նախորդից ավելի արագ է շարժվում:

Աղբյուրը՝ lookatme.ru