PayPal-ը դուրս կգա eBay-ի կազմից և կդառնա անկախ ընկերություն

m,mPayPal վճարային համակարգը դուրս կգա eBay-ի կազմից և կդառնա անկախ հանրային ընկերություն: Բաժանումը պլանավորվում է կատարել 2015թ.-ի երկրորդ կեսին: Այս մասին ասվում է ընկերության նամակում:

«Նոր» eBay-ի գլխավոր տնօրենը կդառնա eBay Marketplaces-ի նախագահ Դևին Վենիգը (Devin Wenig): PayPal ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն կդառնա American Express-ի գլխավոր գործադիր տնօրեն Դան Շուլմանը: eBay-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դոնախյուն, ինչպես նաև eBay-ի գլխավոր հաշվապահ Բոբ Սվոնը կընդգրկվեն նոր ընկերությունների տնօրենների խորհուրդ:

PayPal վճարային համակարգը հիմնադրվել է 1999թ. Confinity նորաստեղծ ընկերության կողմից: 2000թ.-ի մարտին X.com համացանցային ընկերությունը -ը գնեց Confinity-ն: Նույն թվականի հոկտեմբերին X.com-ի հիմնադիր Էլոն Մաքսը (ապագայում SpaceX-ի և Tesla Motors-ի գործադիր տնօրենը) որոշեց փակել համացանցային ընկերությունը և կենտրոնանալ PayPal-ի զարգացման վրա:

Ավելի ուշ X.com-ն ընդգրկվեց PayPal-ի կազմի մեջ: 2002թ. $1,5 միլիարդ դոլարով վճարային համակարգը գնեց eBay ընկերությունը: Մինչ գնումը ևս eBay-ի գործողությունների մեծ մասն իրականացվում էր PayPal-ի միջոցով:

Աղբյուրը՝ lookatme.ru