Աշխարհի ամենամեծ սմարթֆոնների 7-նյակը

Ընդամենը մի քանի տարի առաջ 4 դյույմ անկյունագծով բջջայինները թվում էին չափազանց մեծ: Եվ ահա որոշ ժամանակ անց 6 դյույմանի սմարթֆոնն այլևս այդքան մեծ չի թվում: Ներկայացնենք, թե մեծ էկրանով ինչպիսի սարքեր կան շուկայում:

Այս շարքում ռեկորդակիրներից մեկը CoolPad Halo սմարթֆոնն է՝ ներկայացված CES2014 ցուցահանդեսին: Դրա էկրանի անկյունագիծը 7 դյույմ է: Այս ընկերությունը գրեթե հայտնի չէ Եվրոպայում և ԱՄՆ-ում, սակայն այն սմարթֆոն արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է: Նման անկյունագծով բջջայինի էկրանն ունի 1920×1080 կետայնություն: CoolPad Halo-ն աշխատում է MediaTek պրոցեսորով և ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն:

2

Հսկա սմարթֆոնների մեկ այլ տեսակ է չինական Cube Talk 69-ը, որի էկրանը 6,95 դյույմ անկյունագիծ է: Սմարթֆոնի մյուս հատկանիշները գրեթե նույնն են, ինչ CoolPad Halo-ինը:

7

Հայտնի համաշխարհային ընկերությունները նույնպես արտադրում են մեծ էկրանով սմարթֆոններ: Դրանցից մեկը Sony Xperia Z Ultra-ն է, որն ունի 6,44դյույմ Full-HD էկրան: Սարքը համալրված է Snapdragon 800 պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 8 ՄՊ տեսախցիկով:

4

Շարքը շարունակում է ZTE ընկերության 6,4 դյույմ անկյունագծով Nubia X6 սմարթֆոնը: Nubia X6-ն աշխատում է Snapdragon 801 պրոցեսորով, ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 13 ՄՊ տեսախցիկ և 4250 ԳՀց մարտկոց:

6

Էլեկտրոնիկա արտադրող հայտնի կորեական Samsung ընկերությունը նույնպես աչքի է ընկնում մեծ սմարթֆոներով. Galaxy Mega 6.3-ն ունի 6,3 դյույմ էկրան` 1280×720 լուծումներով: Սարքի պրոցեսորը Snapdragon 400-ն է, օպերատիվ հիշողությունը 1,5 ԳԲ է, իսկ տեսախցիկը` 8 ՄՊ:

3

Հաջորդը Lumia 1520-նն է՝ 6 դույմ անկյունագծով և Windows Phone օպերացիոն համակարգով: Այն արտադրում է Nokia-ն: Սմարֆոնն աշխատում է Snapdragon 800 պրոցեսորով և ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն:

5

Չինական LG ընկերությանը ոչ միայն հաջողվեց LG G Flex-ն արտադրել 6 դյույմ HD էկրանով, այլ նաև կորացնել այն՝ առանց սարքը վնասելու: LG G Flex-ն աշխատում է Snapdragon 800 պրոցեսորով և ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն:

1

Ցուցակում ներառված չեն մեծ էկրանով բոլոր սարքերը: Դրանց շարքում կարող են լինել նաև Lenovo S930-ը, Asus Zenfone 6-ը, Lenovo Vibe Z2 Pro-ն, Galaxy Mega 2-ը և այլն:

Աղբյուրը՝ androidinsider.ru