Google ընկերությունն ուղտեր է օգտագործում, որպեսզի նկարահանի Լիվայի տարածքը և օգտագործի նյութերն իր Google Street View ծառայության համար: Street View-ում ավելացվել է արդեն Լիվա օազիսով անցնող ճանապարհ, որը գտնվում է Աբու-Դաբի քաղաքից 150 կմ դեպի հարավ-արևմուտք: Ընկերության պաշտոնական բլոգում ասվում է, որ բոլոր նկարահանումներն իրականացվել են ուղտի վրա ամրացված տեսախցիկի միջոցով:
Նշվում է, որ ուղտերն ընտրվել են հատուկ նրա համար, որպեսզի տարածքի էկոհամակարգը չխախտվի:
Լիվա գեղեցիկ օազիսի ինտերակտիվ քարտեզը կարող եք դիտել այստեղ: Նշենք, որ ավելի վաղ ընկերությունն օգտագործում էր հատուկ 360-աստիճան պտտվող տեսախցիկ, որն ամրացվում էր ավտոմեքենայի, հեծանվի վրա:
Աղբյուրը՝ Mashable.com