Ինչու են OLED էկրաններն ավելի հարմար դյուրակիր սարքերի համար

IMID 2014 միջոցառման ժամանակ Samsung Display ընկերությունը ներկայացրել է OLED բնագավառի նոր տեխնոլոգիաներն ու մշակումները`ցույց տալով, թե ինչու է էկրանի այս տիպը լավագույնը դյուրակիր սարքերի համար: Ներկայացվել են նոր ռեժիմներ, որոնք հասանելի են միայն AMOLED տիպի էկրանների համար. բարձր էներգախնայողություն, գույնի թուլացում և գերմթնեցում:

141353149476Բարձր էներգախնայողություն ռեժիմում էկրանն աշխատում է որպես սև-սպիտակ, ընդ որում` ակտիվանում են միայն սպիտակ պիքսելները: Ի տարբերություն հեղուկ-բյուրեղային էկրանների, որոնցում մեկ պիքսելի լուսավորման համար պետք է միացվի ողջ էկրանի լուսավորությունը, AMOLED էկրանի վրա միանում է միայն անհրաժեշտ միավոր պիքսելների լուսավորությունը: Samsung Display-ի ներկայացուցիչները համոզված են, որ այս կերպ անհամեմատ մեծանում է էկրանի ավտոնոմ աշխատանքի ժամանակը:

 

141353149501

Գույնի թուլացման ռեժիմը նախատեսված է գունային ընկալման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այն թույլ է տալիս կարմիր և կանաչ գույները դարձնել առավել ընկալելի, ինչը, ըստ Samsung Display-ի մասնագետների, անհնար է հեղուկ-բյուրեղային էկրանների համար, որոնցում կիրառվում է գունային ֆիլտր:

141353149526

Գերմթնեցման ռեժիմը նախատեսված է այն դեպքերի համար, երբ էկրանն օգտագործում են շատ թույլ լուսավորության պայմաններում: Այսպիսի դեպքում էկրանի պայծառությունը պետք է լինի 1 – 2 կդ/մ², այլապես էկրանը խանգարում է օգտագործողին: Հեղուկ–բյուրեղային էկրանների դեպքում էկրանի նվազագույն լուսավորությունը բավական ավելի մեծ է:

Աղբյուրը` Olednet