Ամերիկացի գիտնականները մշակում են մտքերը կարդացող համակարգ

mind-reading-400x269Ժամանակակից աշխարհում, որտեղ գաղտնիություն ու անձնական կյանք հասկացություններն աստիճանաբար կորցնում են իրենց իմաստը, թերևս, միակ բանը, որը կարելի է բոլորից հեռու պահել, սեփական մտքերն են։ Սակայն նույնիսկ սա արդեն հարցականի տակ է։

Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի գիտնականները կարողացել են ստեղծել դեկոդեր, որը կարդում է մարդկանց մտքերը։ Մշակված տեխնոլոգիան նախատեսված է այն մարդկանց համար, որոնք առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում խոսել։

Տեխնոլոգիան աշխատում է հետևյալ կերպ․ մարդու նյարդային համակարգի նեյրոններն ակտիվանում են տարբեր ձայներ լսելիս, ամեն մի բառին հետևում է յուրօրինակ ռեակցիա։ Եթե համակարգը մեկ անգամ գրանցում է բարձր արտասանված բառի առաջացրած ռեակցիան, ապա այնուհետև կարողանում է ճանաչել տվյալ բառը՝ նեյրոնների ռեակցիայից ելնելով։
Համակարգը փորձարկվել է արդեն մի քանի կամավորների վրա։ Սկզբում նրանք արտասանում էին այս կամ այն բառը, համակարգը գրանցում էր նեյրոնների ռեակցիան, այնուհետև «մտածում» էին նույն բառը, և համակարգը ճանաչում էր այն։ Նշենք, որ դեկոդերն առայժմ գտնվում է մշակման փուլում։

Աղբյուրը՝ slashgear.com