Էլեկտրամեքենաները ինքնուրույն կմոտենան վերալիցքավորման կայաններին

408292Ֆրանունգոֆերյան համալսարանի մասնագետները մշակել են Afkar ծրագիրը, որի միջոցով էլեկտրամեքենաները կկարողանան ինքնուրույն, առանց վարորդի մոտենալ վերալիցքավորման կայաններին։ Ընդ որում՝ մեքենաները կկարողանան նաև մոտենալ կայանատեղիներին և այլ նշանակետերին։

Afkar-ի ծրագրի շրջանակներում պատրաստված մեքենաները կհետաքրքրեն հատկապես այն կազմակերպություններին, որոնք տրամադրում են մեքենաների վարձույթ, օրինակ՝ շատ հաճախ ավտոմեքենաները վարձվում են օդակայան գնալու համար։ Նման դեպքերում էլեկտրամեքենաները կկարողանան վերադառնալ գրասենյակ, ճանապարհին էլ մտնել վերալիցքավորման կայան։

Թե երբ Afkar ծրագիրը կյանքի կկոչվի, առայժմ դժվար է ասել, քանի որ այն գտնվում է փորձարկումների փուլում։

Աղբյուրը՝ fraunhofer.de