Ինչ տեսք էլ ունենան ժամանակակից խելացի ժամացույցները, դրանք օգտագործելու միակ օպտիմալ տարբերակը, թերևս, սենսորային էկրանն է: Սակայն Samsung ընկերությունը համաձայն չէ այս տարբերակի հետ և աշխատում է կրելի սարքի կառավարման բոլորովին նոր մեթոդի ուղղությամբ:
Կորեական ընկերությունը ներկայացրել է արտոնագրային դիմում, որում նկարագրվում է կլոր խելացի ժամացույց, որի հետ օգտագործողի «շփումը» կատարվում է սարքի ապակու շուրջ տեղադրված պտուտակ-օղակի միջոցով: Հավանաբար, այս պտուտակը կարող է ծառայել նկարներն ու այլ օբյեկտները zoom անելու, էջերը թերթելու, մենյուիդ օգտվելու համար:
Նշենք, որ նման լուծում օգտագործվում է Apple-ի խելացի ժամացույցում, սակայն այն չափսերով բավական փոքր է ու տեղադրված է ժամացույցի կողային հատվածում:
Աղբյուրը` androidauthority.com