Apple ընկերությունը Ծննդյան տոներին ընդառաջ հրապարակել է գովազդային հոլովակ, որը կոչվում է The Song: Հուզիչ տեսանյութը պատմում է ծննդյան յուրօրինակ նվերի մասին: Ընտանեկան լուսանկարների տուփում հերոսուհին գտնում է հին ձայնապնակ, որի վրա իր տատիկը ձայնագրել է երգ՝ նվիրված իր սիրելիին: Դրանից հետո աղջիկը որոշում է դուետ ձայնագրել՝ իր ձայնն ավելացնելով տատիկի կատարմանը:
Հոլովակի թողարկման հետ միասին Apple-ը գործարկել է ծննդյան նվերների էջ: