Pepsi Armenia-ի արջուկն անակնալ է պատրաստել

Capture

Pepsi Armenia-ն Ամանորի տոներին ընդառաջ պատրաստել է հետաքրքիր անակնկալ։ Ընկերության կայքում այցելուներին է սպասում Pepsi արջուկը, որն առաջարկում է մուտքագրել ցանկացած տառ և տեսնել, թե ինչ գործողություն է թաքնված այդ տառի տակ։

Հատկանշական է այն, որ արջուկը չի ընդունում հայերենից բացի այլ տառեր և զգուշացնում է այդ մասին․

Capture9

Օրինակ՝ մուտքագրելով Ա, Յ, Թ, Ի (IT) տառերը՝ կարող եք տեսնել՝ ինչպես է արջուկը Աստղ դնում տոնածառի գագաթին, Յակի Ցուկի անում, Թմբուկ նվագում և Իլիկով թել մանում։

Տառերից մեկը պարունակում է անակնկալ, այնպես որ կարող եք փորձել և գտնել այն։ Բացի այդ՝ սոցցանցերում էջը տարածելիս կտեսնեք, թե ինչ է ձեր մասին մտածում արջուկը։ Նշենք, որ այս արշավն իրականացրել է IP Marketing Digital Agency-ն։