«Одноклассники» VS. «ВКонтакте». որ սոցցանցն ավելի մեծ հաճախելիություն ունի

VGU9aaGZqOcVLsfgWCTJTw-article«Одноклассники» սոցցանցը 2008-ից ի վեր առաջին անգամ հաճախելիությամբ առաջ է ընկել «ВКонтакте»-ից, այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում անելով comScore վիճակագրական ընկերության տվյալներին։

2014-ի նոյեմբերին «Одноклассники»-ն ուներ 61,1 մլն ունիկալ այցելություն, իսկ «ВКонтакте»-ն՝ 57,6 մլն։ Վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային հեռախոսներից կատարված այցելությունները։ «ВКонтакте»-ի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկի խոսքով՝ նման արդյունք ստացվել է այն պատճառով, որ comScore-ը փոխել է հետազոտության մեթոդիկան։ Նա նշել է, որ LiveInternet, TNS, Alexa, Gemius և SimilarWeb ծառայությունների արդյունքներով «ВКонтакте»-ն գտնվում է առաջին տեղում։