Հայտնի են դարձել 2014-ի ամենատարածված գաղտնաբառերը

password titleSplashData ընկերությունը հրապարակել է 2014-ին ամենից հաճախ օգտագործվող գաղտնաբառերի ցանկը, որը կազմվել է ցանցում հայտնված տվյալների բազաներից։ Այս մասին գրում է Gizmodo-ն։

Ամենատարածված գաղտնաբառերը շարունակում են մնալ «123456»-ն ու «password»-ը։ Առաջին հնգյակում է նաև «12345»-ը, «12345678»-ն ու «qwerty»-ն։ Վեցերորդ տեղում «123456789»-ն է, իսկ 7-րդում՝ «1234»-ում։ Առաջին տասնյակի վերջին տեղերում են «baseball», «dragon» և «football» բառերը։

Միևնույն տառից կամ թվից բաղկացած գաղտնաբառերն արդեն ավելի քիչ են տարածված, օրինակ՝ «111111»-ը հայտնվել է 15-րդ տեղում։

SplashData-ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործողներին ընտրել ավելի բարդ գաղտնաբառեր կամ օգտվել գաղտնաբառերի կառավարման ծրագրերից, որպեսզի էլ-փոստերն ու հաշիվները դժվար լինի կոտրել։

Աղբյուրը՝ Gizmodo.com