Apple-ը վաճառել է մեկ միլիարդ iOS-սարք և գերազանցել է «Գազպրոմ»-ի ռեկորդը

n_8776Apple ընկերությունը 2014-ի նոյեմբերին վաճառել է միլիարդերորդ iOS-սարքը։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուքը ներդրողների ու վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ։

Բացի այդ՝ ընկերությունը եռամսյակային եկամտով սահմանել է ռեկորդ՝ գերազանցելով «Գազպրոմ» ընկերությանը։ Քուքի խոսքերով՝ միլիարդերորդ վաճառված սարքը դարձել է 64 ԳԲ iPhone 6 Plus-ը։ Ընկերությունը «վերագնել» է սարքն ու պահպանել այն որպես հուշանվեր Կուպերտինոյի շտաբ-գրասենյակում։

Ինչ վերաբերում է Apple-ի եկամտին, ապա 2015-ի ֆինանսական առաջին եռամսյակում (2014-ի 4-րդ օրացուցային եռամսյակ) ընկերությունն ունեցել է 18,04 մլրդ դոլար եկամուտ, ինչը ռեկորդ է ոչ միայն Apple-ի, այլև համաշխարհային բիզնեսի համար։ Նման եկամուտ ապահովել է iPhone սմարթֆոնի հաջող վաճառքը ( 74,5 մլն օրինակ)։ Իսկ iPad պլանշետների վաճառքը շարունակում է ընկնել․ ընկերությունը 2014-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վաճառել է 21%-ով քիչ օրինակ, քան մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում։