Twitter-ի գրառումները կսկսեն ցուցադրվել Google որոնողական համակարգում

1200x-1Արդեն մի քանի ամսից Google-ի որոնումներում կցուցադրվեն Twitter միկրոբլոգային ծառայության գրառումները։ Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Twitter Inc. ընկերությունը համաձայնագիր է կնքել Google-ի հետ՝ 140-նիշանոց թվիթներն ինդեքսացնելու վերաբերյալ։

Երկու ընկերությունների մասնագետներն արդեն աշխատում են թվիթներն ինդեքսացնելու ուղղությամբ։ Ընդ որում՝ ընկերությունները գովազդային եկամուտ չեն ունենա այս գործարքից։ Նման համաձայնագրեր կնքվել են նաև 2009 և 2011 թթ։ Սակայն Twitter-ի գործադիր նախագահ Ալի Ռոուհանին (Ali Rowghani) դեմ էր վերակնքել համաձայնագիրը։ Պատճառը միկրոբլոգային ծառայության բովանդակության կառավարումը պահելու ցանկությունն էր։

Twitter-ի ներկայացուցիչներն առայժմ համաձայնագրի հետ կապված մեկնաբանություններ չեն արել։

Աղբյուրը՝ bloomberg.com