Apple-ը մշակում է որոնողական համակարգ, Android-հավելված ու հեռուստատեսություն

n_13201Ամերիկյան լրատվամիջոցները շատ ակտիվորեն գրում են Apple ընկերության մոտակա պլանների մասին։ Ամենաշատը քննարկվում է սեփական որոնողական համակարգ ստեղծելու լուրը։ Cult of Mac կայքը գրում է այս մասին՝ հիմնվելով ընկերության աշխատանքի հայտարարություններից մեկի վրա․ Apple-ն այս պահին փնտրում է Apple Search անունով ծրագրի ղեկավար։

Հաջորդ ամենաքննարկվող նորությունն Apple-ի սեփական երաժշտական ծառայություն թողարկելն է, որ կկոչվի Beats։ 9to5mac.com-ը գրում է, որ ծառայությունը սերտորեն կինտեգրվի օգտագործողի հեռախոսում առկա երաժշտադարանի հետ, կունենա սոցիալական ֆունկցիաներ և այլն։

Beats Music-ն ունի արդեն Android-հավելված, սակայն ընկերությունը, ըստ աղբյուրի, կթողարկի նոր Android-հավելված։

Re/code կայքը գրում է, որ Apple-ըպատրաստվում է թողարկել նաև որակյալ հեռուստատեսային ծառայություն, սակայն առայժմ հեռուստաալիքների հետ համաձայնության գալը դժվար է, և որոշակի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։

Աղբյուրը՝ Cult of Mac, 9to5mac, Re/code