Cablevision ամերիկյան օպերատորը գործարկել է Նյու Յորքում առաջին Wi-Fi ցանցը, որը տրամադրում է ինտերնետ կապ սովորական բջջային ցանցի միջոցով։ Freewheel կոչվող ցանցը բաղկացած է ավելի քան մեկ միլիոն Wi-Fi կետերից։
Freewheel-ը թույլ է տալիս անսահմանափակ կատարել զանգեր, հաղորդագրություններ ուղարկել, ընդ որում՝ շատ լավ արագությամբ։ Որպես բջջային սարք օգտագործվում է Motorola Moto G սմարթֆոնը, որում տեղադրված է հատուկ փոփոխված օպերացիոն համակարգ։
Wi-fi տարածող Motorola Moto G II-ն արժե 100 դոլար, իսկ ամսավճարը 10-30 դոլար։ Freewheel-ի բաժանորդները կարող են նաև օգտվել CableWiFi-ի ցանցից, որն ԱՄՆ տարածքում ունի 300 հազար կետ։
Աղբյուրը՝ mashable.com