Ժամանակակից ավտոմեքենաները խոցելի են հաքերների համար

InternetԱՄՆ-ում կատարվել է հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ գրեթե բոլոր այն ավտոմեքենաները, որոնք ինտերնետի մուտք ունեն, կարող են ենթարկվել հաքերային հարձակման։ Բացի այդ՝ այդ մեքենաները մեծ ծավալով անձնական ինֆորմացիա են փոխանցում իրենց տիրոջ մասին, հատկապես տեղափոխությունների մասին։

Հետազոտության մեջ նշվում է, որ ավտոարտադրող ընկերությունների մեծ մասը չի զբաղվում խոցելիությունների վերացմամբ՝ դրանով իսկ վտանգի առաջ դնելով վարորդներին ու նրանց ավտոմեքենաներին։ Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ սենատոր-դեմոկրատ Էդ Մարկին մեղադրել է ավտոարտադրողներին վարորդների մասին անձնական տեղեկություններ հավաքելու մեջ, ընդ որում՝ դա տեղի է ունենում առանց վարորդների գիտության։

Այս հետազոտության մեջ վերլուծության են ենթարկվել BMW, Fiat Chrysler, Ford, General Motors, Honda, Hyundai, Jaguar Land Rover, Mazda, Mercedes-Benz, Mitsubishi, Nissan, Porsche, Subaru, Toyota, Volkswagen և Volvo ընկերությունների մեքենաները։

Աղբյուրը՝ The New York Times