Փետրվարի 23-ի գիշերը Google-ի վիետնամական կայքի օգտագործողները հայտնել են, որ որոնողականի էջը կոտրված է։ Այս մասին հայտնում են Tinhte.vn-ն ու մի շարք վիետնամական կայքեր։
Google Vietnam-ի գլխավոր էջում որոշ ժամանակ տեղադրված է եղել Lizard Squad հաքերային խմբավորման տեղադրած նկարը, որտեղ վերջիններս ողջունում էին անվտանգության մասնագետներին, այդ թվում՝ Բրայան Կրեբսին, ով հետազոտում է իրենց գործունեությունը։
Բացի այդ՝ հաքերները Google-ի գլխավոր էջում գովազդել են DDoS-ծառայություն և Lizard Squad խմբավորման նոր Twitter-հաշվի հասցեն։
Ամենայն հավանականությամբ, հաքերները կոտրել են 8.8.8.8 և 8.8.4.4 DNS-սերվերներն ու փոխել կայքերի հասցեները։ Google.com.vn-ում տեղադրվել է նաև սելֆի անող անհայտ երիտասարդի նկար և երեք տարվա հնության տեսահոլովակ։ Kenh14.vn-ը գրում է, որ կոտրելուց երկու ժամ անց կայքը վերականգնել է բնականոն աշխատանքը։
Աղբյուրը՝ Tinhte.vn