Գիտնականները կարողացել են միանալ խավարասերների նյարդային համակարգին

xw_1065700Տեխասի A&M համալսարանի գիտնականները կարողացել են կառավարել խավարասերներին անլար տեխնոլոգիաների միջոցով։ Վերջիններս կարողանում են գոյատևել ամենածայրահեղ պայմաններում, ինչն էլ նրանց դարձնում է շատ գիտնականների հետաքրքրության առարկա։

A&M-ի գիտնականները ստեղծել են փոքրիկ «պայուսակ», որտեղ տեղադրել են շատ փոքր համակարգիչ, անլար հաղորդիչ ու լիթիումային մարտկոց։ «Պայուսակի» քաշը չի գերազանցել 3 գրամը, իսկ խավարասերը կարողանում է իր վրա պահել հինգ անգամ ավելի մեծ քաշ։ Հետազոտության ղեկավար Հուն Լյանի խոսքով՝ ապագայում խավարասերի վրա հնարավոր կլինի տեղադրել ավելի մեծ «բեռ», որը կներառի տարբեր սենսորներ ու տեսախցիկներ։

Ինժեներները էլեկտրոդներ են անցկացրել խավարասերի մարմնի միջով, որպեսզի կարողանան կառավարել նյարդային համակարգը։ Պարզվել է, որ հնարավոր է կառավարել միջատի շարժումները՝ ազդելով մարմնի աջ կամ ձախ հատվածների վրա։

Աղբյուրը՝ mashable.com