ԱՄՆ-ի 30 քաղաքներում կօգտագործվեն առանց վարորդի տեղաշարժվող ավտոմեքենաներ

driverless-bus2016 թվականի ավարտին ԱՄՆ-ի 30 քաղաքներում կհայտնվեն առանց վարորդի ավտոմեքենաներ։ Արդեն մեկնարկել են թեստավորման ծրագրերը։ Ըստ հրապարակված զեկույցի՝ վերոնշյալ ավտոմեքենաները կբերեն միլիարդավոր դոլարի եկամուտ, քանի որ դրանցով երթևեկող մարդիկ ավելի շատ ժամանակ կունենան օնլայն գնումներ անելու համար։

Google ընկերությունը ևս նախատեսում էր փորձարկել նման մեքենաներ, սակայն Կալիֆորնիա նահանգում այդ պլանները հետաձգվեցին՝ կարգավորող մարմինների հետ ունեցած խնդիրների պատճառով։

Մոտակա ժամանակում փորձարկումները կսկսվեն Ֆլորիդայի և Հյուսիսային Կարոլինայի քաղաքներում, ինչպես նաև Սիեթլում, որտեղ ճանապարհ դուրս կգա 70-տեղանոց ավտոբուս։

Փորձարկման ծրագիրը կկոորդինացնի Comet խորհրդատվական ընկերությունը, որի ներկայացուցիչները հայտնել են New York Observer-ին, որ առանց վարորդի տեղաշարժվող ավտոմեքենաները նման կլինեն վերելակի՝ ներս ես մտնում, նշում հասցեն, դռները փակվում են ու մեքենան շարժվում է։

Աղբյուրը՝ ibtimes.com