«Խելացի» մարկերը թվայնացնում է գրատախտակի վրա գրվածը (տեսանյութ)

Equil Smartmarker կոչվող սարքը թույլ է տալիս թվայնացնել գրատախտակին գրվածը և իրական ժամանակում ուղարկել տվյալները մի քանի սմարթֆոնների, պլանշետների ու PC-համակարգիչների։

Մարկերն աշխատում է առավելագույնը 4,9 x 1,5 մետր չափսերով գրատախտակի վրա։ Equil Smartmarker-ն աշխատում է հետևյալ կերպ։ Սկզբում պետք է գրատախտակի վրա ամրացնել հատուկ ժապավեն, որը ուլտրաձայնային դիրքավորման միջոցով թույլ է տալիս հստակորեն հետևել մարկերի գործողություններին։ Նախատեսված է նաև «խելացի» սպունգ, որը մաքրում է տվյալները ոչ միայն գրատախտակից, այլև թվային տարբերակից։

Մարկերն ունի 4 ԳԲ հիշողություն, իսկ մարտկոցի լիցքը բավարարում է մոտ 8 ժամ։ Սարքը վաճառքի դուրս կգա 700 դոլարով։

Աղբյուրը՝ TechCrunch