Աշխարհի ամենաթանկ խելացի թևնոցն առանձնատան գին ունի

Շատերը կարծում են, որ ամենաթանկ կրելի սարքը Аpple Watch ժամացույցն է, քանի որ սարքի ամենաթանկ տարբերակի գինը հասնում է 17 000 դոլարի: Սակայն ի՞նչ կասեք խելացի թևնոցի մասին, որն առանձնատան գին ունի…

Pininfarina իտալական դիզայներական տունը սկսել է ընդունել Armill Apollo թևնոցի պատվերներ, որը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և զարդարված թանկարժեք քարերով: Սարքն արժե 149 000 դոլար:

Թևնոցի չափսերը անհատական կլինեն յուրաքանչյուր գնորդի համար: Սարքը թույլ է տալիս վճարել գնումների դիմաց, կառավարել տան տեխնիկան, աշխատել ավտոմեքենայի համակարգչի հետ և այլն:

Թևնոցի մարտկոցը պետք է լիցքավորել տարին մեկ անգամ. հատուկ տեխնոլոգիան թույլ է տալիս լիցքավորել մարտկոցը ձեռքերի շարժումների էներգիայից: Ընդ որում՝ եթե թևնոցն օգտագործողներից թեկուզ մեկը ցանկանա, որպեսզի սարքը համալրվի նոր հնարավորությամբ, կարող է զանգել արտադրողին, և մշակողները կավելացնեն այն:

Աղբյուրը՝ Gizmag