Facebook Messenger-ը պաշտոնապես դարձել է հարթակ

F8 համաժողովի ընթացքում հաստատվել են այն լուրերը, որ Facebook սոցցանցն իր Messenger հավելվածը վերածում է հարթակի։ Ընկերությունը միջոցառմանը հայտարարել է Messenger Platform-ի գործարկման մասին։ Վերջինս թույլ կտա կողմնակի մշակողներին ստեղծել հարթակի համար նախատեսված հավելվածներ։

1_-_Messenger_Platform_Apps.0

Սոցցանցը ներկայացրել է մշակողների համար նախատեսված գործիքների հավաքածու (SDK)։ Facebook Messenger-ի ղեկավար Դեյվիդ Մարկուսի խոսքով՝ մեսենջերում կհայտնվի նոր կոճակ, որը թույլ կտա օգտագործողին մուտք գործել հարակից հավելվածներ։ Դրանց միջոցով հնարավոր կլինի տարբեր տեսակի ֆայլեր ստեղծել և կիսվել ընկերների հետ։ Ընդ որում՝ նման ֆայլեր ուղարկելիս կկցվի նաև հավելվածի հղումը, որպեսզի ցանկության դեպքում մյուս օգտագործողները ևս կարողանան տեղադրել այն։

Messenger Platform-ը նաև թույլ կտա բիզնես ունեցողներին ուղիղ կապ հաստատել հաճախորդների հետ։ Այժմ Facebook-ը փորձարկում է ֆունկցիա, որի միջոցով սպառողները կկարողանան վաճառել, փոխանակել կամ վերադարձնել ապրանքներ և այլն։

Screen-Shot-2015-03-25-at-11.47.34-AM-e1427309407243

Ընկերության նպատակն է Messenger-ը դարձնել ամբողջական էկոհամակարգ, որի միջոցով օգտագործողը կկարողանա լիարժեք շփվել ամբողջ աշխարհի հետ։

Աղբյուրը՝ Facebook