Kickstarter համաֆինանսավորման հարթակում Pebble Time խելացի ժամացույցի արտադրությունը սկսելու համար կազմակերպված դրամահավաքը հաղթական ավարտ է ունեցել։ Մշակողներին հաջողվել է հավաքել ավելի քան 20,3 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է կայքի համար։
Մեկ ամսվա ընթացքում դրամահավաքին մասնակցել է 78 471 մարդ։ Նրանք բոլորը կստանան ժամացույցը՝ վճարելով 179 դոլար, ավելի էժան, քան ժամացույցը կվաճառվի շուկայում (199 դոլար)։ Pebble Time-ը բոլորից արագ է հավաքել առաջին միլիոնը՝ ընդամենը 49 րոպեի ընթացքում։
Pebble Time-ի էկրանը, ինչպես առաջին մոդելի դեպքում, աշխատում է էլեկտրոնային թղթի հիման վրա, սակայն այն կարողանում է նաև ցուցադրել 64 գույն։ Սա, իհարկե, Apple Watch-ի էկրանի հետ չի համեմատվի, սակայն դրա շնորհիվ Pebble-ի մարտկոցը մեկ լիցքավորումով կկարողանա ծառայել բավական երկար՝ 7 օր։
Աղբյուրը՝ The Next Web