Facebook-ը թողարկել է հինգ նոր հավելված Messenger-ի համար

Մեկ շաբաթ առաջ Facebook-ը պաշտոնապես հայտարարեց, որ Messenger-ն այլևս հարթակ է, որի համար կողմնակի մշակողները կկարողանան ստեղծել տարբեր հավելվածներ։ Այժմ սոցցանցը թողարկել է հինգ հավելված, որոնցից մեկը՝ Stickered-ը գործարկվել է վաղուց։

Մյուս հավելվածներն են ՝ Selfied, Shout, Sound Clips և Strobe։ Selfied-ը, ինչպես հուշում է անունը, նախատեսված է սելֆիներ նկարահանելու համար, հավելվածը թույլ է տալիս նաև սեփական սելֆիներն օգտագործել որպես սթիքերներ՝ չաթում ուղարկելու համար։

Shout-ով կարելի է լուսանկարների վրա գրություններ տեղադրել։ Sound Clips-ը տարբեր ձայների հավաքածու է, Strobe-ը՝ GIF-անիմացիաներ ստեղծելու գործիք, իսկ Stickered-ը լուսանկարների վրա սթիքերներ է ավելացնում։ Այս բոլոր ծրագրերն ինտեգրված են Facebook Messenger-ի մեջ։